ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը մայիսի 17-ին Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում դարձավ YEPP-ի անդամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը։ Նա նշում է, որ երեք տարվա աշխատանքը տվեց իր պտուղները՝ ՀՀԿ Երտասարդական կազմակերպությունը միաձայն ընտրվելով եվրոպական ամենամեծ երտասարդական կազմակերպության անդամ: Համագումարին մասնակցում էր շուրջ 250 պատվիրակ։